Գիտականորեն հաստատվել է Շեքսպիրի առաջարկած միջոցի արդյունավետությունը հիշողության համար

18:57 • 10.04.13

Շեքսպիրի առաջարկած միջոցի արդյունավետությունը հիշողության համար հաստատվել է գիտականորեն, գրում է Russia Today-ը՝ մեջբերելով «Համլետից» Օֆելիայի հորդորը. «Ահա խնկունի` հիշելու համար. խնդրում եմ, հոգիս, հիշիր. ահա խոհիկներ` մտածության համար»:

 

Խնկունու («ռոզմարին») բույրն իսկապես բարելավում է հիշողությունը, պնդում են բրիտանացի գիտնականները:

 

Փորձարկումներից Նորթումբրիայի համալսարանի գիտնականներին հայտնի է դարձել, որ խնկունու ազդեցությամբ մարդիկ կարողացել են գրեթե մոռացված դեպքեր հիշել անցյալից, նաև մտապահել հարազատների ծննդյան օրերը կամ իրենց դեղը ընդունելու ժամերը: Խնկունիով լցված սենյակում մարդիկ առհասարակ 60-75 տոկոսով ավելի լավ են կատարել առաջադրանքները:

 

Այդ մարդկանց արյան մեջ հայտնաբերվել է 1,8-ցենիոլի մակարդակը՝ միացության, որն առկա է խնկունու յուղում: Ավելի վաղ ապացուցվել էր, որ հենց դա է ազդում օրգանիզմի կենսաքիմիական համակարգերի համար, որոնք ամրապնդում են հիշողությունը:
 

Գիտականորեն հաստատվել է Շեքսպիրի առաջարկած միջոցի արդյունավետությունը հիշողության համար