Հարավկորեացիները ստեղծել են բարակ և «կպչուն» արևային վահանակներ
Հարավկորեական Հանյան համալսարանի ինժեներները ստեղծել են բարակ արևային ֆոտոէլեմենտներ, որոնք կարելի կպցնել ցանկացած կոր մակերեսի վրա՝ նախապես թրջելով ջրի մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով համալսարանի կայքին:
Բարակ ֆոտոէլեմենտները ստեղծված են ջրածնով հագեցած ամորֆային սիլիկոնի հիման վրա: Նրանց կառուցվածքը և արտադրման եղանակները գրեթե չեն տարբերվում սովորական ամուր արևային վահանակներից:
Հեղինակների կողմից մտցված նորարարությունը կայանում է նրանում, որ սիլիկոնային ափսեի և բարակ ֆոտոակտիվ շերտի միջև երկաթի բարակ շերտ է մտցվում: Հենց դա է թույլ տալիս, որպեսզի բարակ ֆոտոէլեմենտը առանձնացվի սիլիկոնային հիմքից, որը հնարավոր կլինի կրկին անգամ օգտագործել: Ընդհանուր առմամբ գործընթացը հիշեցնում է փոխվող նկարներ կպցնելու գործողությունը:
Հեղինակները ցույց են տվել, որ բարակ ֆոտոէլեմենտները կարելի է ամրացնել թղթի, պատուհանի ապակիներին և հեռախոսի ետևի պատին:










