Չինաստանն իր «պատասխանն» է տվել iPhone-ին. «Արևելքի Apple»-ը ներկայացրել է նոր Android սմարթֆոններ (լուսանկարներ)

14:18 • 11.04.13

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող չինական Xiaomi ընկերությունը, որը շատ հաճախ «Արևելքի Apple» են անվանում, իր «պատասխանն» է տվել հանրահայտ iPhone հեռախոսներին՝ ներկայացնելով Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող 2 սմարթֆոն։

 

Xiaomi Mi-S2 և Xiaomi Mi-2A մոդելների հիմնակական նորամուծությունն այն է, որ դրանց էկրանի վրայի տեսախցիկը, «չիզ» բառը լսելու դեպքում, ավտոմատ կերպով նկարում է։ Ինչ վերաբերում է նորույթների տեխնիկական բնութագրին, ապա Mi-S2 -ն ունի 4.3 դյույմանոց էկրան, Qualcomm Snapdragon 600 քառամիջուկ պրոցեսոր, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ հետևի մասում, 2 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ առջևից։

 

Իսկ Mi-2A սմարթֆոնն ունի 4.5 դյույմանոց էկրան, S4 Pro CPU երկմիջուկ պրոցեսոր, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ հետևի մասում, 2 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ առջևից։

 

Mi-2S-ի գինը կլինի 370 դոլար, իսկ Mi-2A-ինը՝ 240 դոլար։ Xiaomi ընկերության հաջորդ քայլը լինելու է մուտքն արևմտյան շուկա՝ ապագա Mi-3 մոդելով։

 

Xiaomi's CEO Lei Jun launched the Mi-2A and Mi-2S yesterday

The company hopes that their new phones will help them break into the western market

The Xiaomi Mi-2S has a quad-core 1.7GHz Snapdragon 600 processor and a 4.3ins screen with 1280 x 720 pixel resolution

 

Չինաստանն իր «պատասխանն» է տվել iPhone-ին. «Արևելքի Apple»-ը ներկայացրել է նոր Android սմարթֆոններ (լուսանկարներ)