Երեխաների համար ամենաբարենպաստ երկիրը Հոլանդիան է. ՅՈՒՆԻՍԵՖ

00:55 • 11.04.13

Երեխաների համար ամենաբարենպաստ երկրների ցանկը գլխավորում է Նիդերլանդները, նշվում է հարուստ երկրներում երեխաների բարեկեցության վերաբերյալ վերլուծության մեջ, որը հրապարակվել է UNICEF-ի կողմից, գրում է Интерфакс-ը:


Գնահատումը կատարվել է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են նյութական բարեկեցությունը, առողջապահության մակարդակը, կրթությունը, կյանքի պայմանները և շրջակա միջավայրի բարենպաստությունը:


Ըստ այս ցուցանիշների, երեխաների կյանքի համար ամենաբարենպաստ երկրների ցուցակը գլխավորել են հյուսիսային Եվրոպայի պետությունները: Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ ԱՄՆ-ն 26-րդ տեղում է: Ցուցակում վերջին տեղը զբաղեցրել է Ռումինիան:


Ըստ կազմակերպության տվյալների, այս երկրներում մեծ թիվ են կազմում ծննդաբերությունները անչափահասների շրջանում, ինչպես նաև կան ծխող դեռահասներ: Բացի այդ նշվում է, որ Ռումինիայում ապրող երեխաների կեսը թերսնմամբ է տառապում:
 

Երեխաների համար ամենաբարենպաստ երկիրը Հոլանդիան է. ՅՈՒՆԻՍԵՖ