Համակարգիչների համաշխարհային վաճառքը ռեկորդային անկում է գրանցել՝ պլանշետների պատճառով

11:22 • 11.04.13

Այս տարվա առաջին եռամսյակում համակարգիչների համաշխարհային վաճառքը նվազել է 14%-ով, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով International Data Corporation (IDC) վերլուծական ընկերությանը։ Դա այս ոլորտում ամենալուրջ անկումն է 1994 թվականից ի վեր, երբ ընկերությունը սկսեց իրականացնել նման հետազոտություններ։

 

 

Ընկերության հաշվարկներով՝ ընդամենը 76.3 մլն համակարգիչ է մատակարարվել խանութներ՝ այն պատճառով, որ մարդիկ սկսել են այս սարքին գերադասել սմարթֆոններն ու պլանշետները։

 

IDC-ն ընդգծում է, որ նույնիսկ Windows-ի նորագույն տարբերակը՝ Windows 8-ը, չի կարողացել «կենդանացնել» համակարգիչների վաճառքը։


IDC-ն նաև պարզաբանել է, որ չնայած ընկերությունները սովորաբար համակագիչների նոր մոդելներ են արտադրում յուրաքանչյուր 3 տարին մեկ, նկատվող ճգնաժամի պատճառով այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարի։

 

Համակարգիչների համաշխարհային վաճառքը ռեկորդային անկում է գրանցել՝ պլանշետների պատճառով