«Կասպերսկու» գովազդային հոլովակում ցույց են տվել, թե ինչպես պետք չէ բուժել վիրուսները (տեսանյութեր)

17:38 • 11.04.13

«Կասպերսկու» գովազդային հոլովակում խելագար հեքիմ տատիկներ. հենց այդպիսին եք դուք, երբ փորձում եք բուժել ձեր համակարգիչն անվճար հակավիրուսներով, գրում է adme.ru-ն։

 

Smetana գործակալությունը հերթական անգամ ուրախացրել է իր հումորի զգացումով, այս անգամ՝ Kaspersky Lab հակավիրուսներ մշակող ընկերության գովազդով, որում երիտասարդը փորձում է բուժվել հիվանդությունից և դիմում է ժողովրդական բժշկությանը։

 

Աղոթքներ, պարեր, անհասկանալի խոտաբույսերից թուրմեր, կնոջ մազ, գոմաղբ, տզրուկներ. հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ այդ ամենը ինչ-որ մեկին օգնել են, սակայն ոչ հոլովակի հերոսին։ Նույնը տեղի է ունենում նաև համակարգչի հետ, երբ մենք փորձում ենք բուժել այն անվճար հակավիրուսներով։ Հոլովակի կարգախոսն է՝ «Վիրուսներն անվճար չեն բուժվում»։
 

 

«Կասպերսկու» գովազդային հոլովակում ցույց են տվել, թե ինչպես պետք չէ բուժել վիրուսները (տեսանյութեր)