Գիտնականները փորձել են չափել ցավի ուժգնությունը՝ ըստ ուղեղի աշխատանքի

20:22 • 11.04.13

Ցավը կարող է սուբյեկտիվ հասկացությունից վերածվել չափվող մեծության: Կոլորադոյի համալսարանի գիտնականներն արդեն արել են առաջին քայլը՝ մասնագիտական «ցավաչափիչների» ստեղծման ուղղությամբ, գրում է Lenta.ru-ն:


Ամերիկացի գիտաշխատող Թոր Ուեգերն ապացուցել է, որ ուղեղի՝ ցավի հանդեպ արձագանքը տարբերվում է այլ գործոնների նկատմամբ արձագանքից: Նա փորձարկում է կատարել, որին մասնակցել են 114 կամավորներ: Փորձարկման մասնակիցները միացված են եղել հատուկ սարքի, որից հետո նրանք իրենց ձեռքը դրել են տաքացող սկավառակի վրա (մասնակցության համար նրանց վճարել են 50-200 ԱՄՆ դոլար): Բժիշկները փորձել են պարզել ցավի զգացողության չափը՝ ըստ ուղեղի որոշակի հատվածների ակտիվության:


Փորձարկումները ցույց են տվել, որ ապագայում տեխնոլոգիաների շնորհիվ բժիշկները կկարողանան ստեղծել ցավը չափող սարք՝ ցավի զգացողությունները որոշելու համար: Հետազոտությունը հրապարակվել է «New England Journal of Medicine» ամսագրում:
 

Գիտնականները փորձել են չափել ցավի ուժգնությունը՝ ըստ ուղեղի աշխատանքի