Հնագույն կաթսաների հայրենիք է հանդիսանում Ճապոնիան
Գիտնականները պարզել են, որ ժամանակակից Ճապոնիայի տարածքում հայտնաբերված ձյոմեն մշակույթի կերամիկական ամանները 12-15 հազար տարի առաջ օգտագործվել են ճաշ պատրաստելու համար, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ScienceNow-ին:
Իրենց ենթադրությունները գիտնականներն արել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են ամանների ներսի մասում հայտնաբերված ուտելիքի մնացորդները: Հեղինակները հետազոտել են 1-4 լիտր տարողունակությամբ հարյուրավոր տարաներ, որոնք հայտնաբերվել են 13 տարբեր վայրերում: Բոլոր այդ վայրերը գտնվում էին մաքուր ջուր ունեցող ավազանների կամ ծովերի մոտակայքում:
Ածխաջրի և ազոտի իզոտոպների հարաբերակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ 75% դեպքերում ամաններում ուտելիք են պատրաստել: Բացի այդ հայտնաբերվել են յուղային թթվի մնացորդներ, ինչը խոսում է մթերքի երկարատև ջերմամշակման մասին:
Կերամիկա պատրաստելու տեխնոլոգիաները առաջին անգամ ստեղծվել էին Ասիայում մոտ 12-20 հազար տարի առաջ: Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար էին օգտագործվում առաջին ամանները:










