Գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես է bowhead կետին հաջողվել գոյատևել դարերի ընթացքում

00:16 • 11.04.13

Գրենլանդիայում բնակվող bowhead կետը, հավանաբար, մոլորակի ամենաերկարակյաց կաթնասունն է. գիտնականներին հայտնի են կետի տեսակներ, որոնց տարիքը անցնում է երկու հարյուր տարին: Ավելին, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս կենդանիներին հաջողվել է ոչ միայն գոյատևել, այլև բազմացնել իրենց տեսակը այն ժամանակահատվածում, երբ կենդանիների այլ տեսակներ ոչնչանում էին, գրում է Вести.ru-ն:

 

Գիտնականներն եկել են այս եզրակացությանը՝ վերլուծելով կետի հնագույն ցեղատեսակների մնացորդների ԴՆԹ-ն, որոնք հայտնաբերվել էին Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ափերից ոչ հեռու: Ինչպես գիտնականներն են նշում «Nature Communications» ամսագրում տպագրված հոդվածում, իրենք հետազոտություններ կատարել` պարզելու համար, թե ինչ ազդեցություն է ունեցել երկրագնդի կլիմայի տաքացումը ծովի բնակիչների վրա 10-11 հազար տարի առաջ:

 

Գիտնականները զարմացած են, թե ինչպես է հաջողվել կետի այս տեսակին գոյատևել սառցե դարաշրջանից հետո այն պարագայում, երբ կենդանիների մեծամասնությունը, որոնց թվում են մամոնտները, բրդոտ ռնգեղջյուրները, քարանձավային առյուծը, այդ նույն ժամանակ ոչնչացման են ենթարկվել:


Գիտնականների կարծիքով նրանց գոյատևումը, այնուամենայնիվ, կապված է կաթնասունների բնակմիջավայրի հետ: Հատկանշական է, որ այս կետերին անվանում են բևեռային:


 

Գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես է bowhead կետին հաջողվել գոյատևել դարերի ընթացքում