Հիբրիդային շարժիչները շուտով կգերիշխեն դիզելայիններին
Mercedes-Benz-ի թյուներ AMG ընկերությունը հայտնի է իր կայծակնային արագություն զարգացնող V-8 բենզինային շարժիչով, գրում է Business Insider-ը: Իսկ ահա Mercedes-Benz-ի վերջին մոդելը՝ 2014 Mercedes-Benz CLA 45 AMG-ը, ապահովում է գրեթե նույն ցուցանիշները՝ 2.0 լիտր ծավալով, 355 ձիաուժ հզորությամբ չորս գլանային հիբրիդային շարժիչի շնորհիվ:
«Հիբրիդային շարժիչները կգերազանցեն դիզելայիններին՝ հզորության և խնայողության ձգտելով»,- կարծում է AMG ընկերության ղեկավար Օլա Կալենիուսը: Նրա խոսքով AMG-ն կարտադրի հիբրիդային մեքենաներ, երբ շուկան պատրաստ լինի դրան:
Իսկ AMG-ի առավել ավանդական շարժիչները կշարունակեն դեռևս գերիշխել շուկայում, և բենզինային շարժիչների պարբերաբար բարելավման հետ մեկտեղ ընկերությունը հույս ունի 20 տոկոսով կրճատել վառելիքի սպառման ցուցանիշը 2017-ին՝ ընկերության 50-ամյակին ընդառաջ:










