Bugatti-ն պատրաստվում է ներկայացնել ամենաարագընթաց ռոդսթերը
Իտալական մեքենաշինական հսկաներից Bugatti-ն ապրիլի 21-ին մեկնարկող Շանհայի միջազգային ավտոսրահում կներկայացնի իր հերթական նորույթը՝ ամենաարագընթաց ռոդսթերը, հայտնում է Yahoo! News-ը։
World Record Convertible անվանումը ստացած մեքենան փորձակվել է VW պոլիգոնում, որի ընթացքում չին վարորդ Լիու Կսուին հաջողվել է 408.884 կմ/ժ արագություն զարգացնել։
Համեմատության համար կայքը նշում է, որ «սովորական» Veyron Grand Sport Vitesse-ի դեպքում զարգացրած առավելագույն արագությունը 375 կմ/ժ է։ Մեքենայի տեխնիկական բնութագրի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։










