Տիեզերքն այն ոլորտն է, որտեղ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հակասություն չունեն. Պուտին

09:31 • 12.04.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տիեզերքն այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հակասություններ չունեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Տիեզերքը համատեղ գործունեության այն ոլորտն է, որը թույլ է տալիս մոռանալ միջազգային հարաբերություններում առկա բոլոր բարդությունները, մեր շփումները դարձնել առավել կառուցողական, մտածել ապագայի մասին՝ մեր երկրների, մարդկության ապագայի»,- ասել է Պուտինը Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացների հետ տեսակապի ժամանակ։ Կայանի վրա գտնվում են ամերիկացի և կանադացի տիեզերագնացներ, ինչպես նաև «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչները։

Պուտինը նաև շնորհավորել է անձնակազմին Տիեզերագնացության օրվա կապակցությամբ։
 

Տիեզերքն այն ոլորտն է, որտեղ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հակասություն չունեն. Պուտին