Excel-ը համալրվել է տվյալների 3D պատկերում ապահովող հավելվածով
Microsoft կորպորացիան Excel ծրագրի նոր հավելում է մշակել: GeoFlow անվամբ հավելվածը նախատեսված է աշխարհագրական և ժամանակային կապ ունեցող տվյալների եռաչափ պատկերման համար, հայտնում է lenta.ru կայքը:
Անիմացիան թույլ է տալիս նաև տեսնել տվյալների փոփոխությունը ժամանակի ընթացքում: Ի լրումն՝ օգտատերը կարող է դինամիկան պատկերող «տեսանյութ» պատրաստել՝ հետագայում այն տարբեր պրեզենտացիաներում օգտագործելու համար:
GeoFlow-ի մատչելի տարբերակը նախնական կարգավիճակով կարելի է բեռնել Microsoft-ի կայքից: Ծրագրով կարող են աշխատել միայն Office 365 ProPlus և Office Professional Plus-ի օգտատերերը:
Օրինակում ցույց է տրվում ամերիկյան քաղաքային տներում տարվա տարբեր ժամանակահատվածներում էլեկտրաէներգիայի օգտագործման ցուցանիշների վիզուալ պատկերը:










