Այսօր ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Facebook-սմարթֆոնը
Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱՄՆ-ում վաճառքի կհանվի նոր HTC First սմարթֆոնը, որի ծրագրակազմը հատուկ ստեղծվել է Facebook սոցկայքի օգտատերերի համար, հայտնում է Корреспондент-ը։
Նորույթի «տնային էջը» կլինի հենց Facebook-ը, իսկ ընկերների բոլոր ստատուսներն ու ծանուցումները կերևան անմիջապես էկրանին։ Բացի այդ, «չաթի» համար նախատեսված պատուհանը չի փակվի անգամ մյուս հավելվածներն օգտագործելու դեպքում։
Ինչպես նշում է Корреспондент-ը, հեռախոսի գինը կլինի 99.9 դոլար։ Ոլորտի մասնագետներն ընդգծում են, որ համեմատաբար էժան և մինիմալիստական դիզայնով արված հեռախոսն առաջին հերթին նախատեսված է Facebook-ից կախման մեջ եղած մարդկաց համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցկայքն է և ունի ավելի քան 1 մլրդ օգտատեր՝ հեռախոսը կարող է մեծ պահանջարկ վայելել։










