Genius ընկերությունը համակարգչային մկնիկ-մատանի է ստեղծել
Genius ընկերությունը թողարկել է յուրահատուկ համակարգչային մկնիկ, հայտնում է pravda.ru-ն։
Մկնիկը հագցվում է ցուցամատին, իսկ հիմնական գործողությունները կատարվում են բութ մատի օգնությամբ։ Ring Mouse 2 անլար սարքի վրա կա 5 ղեկավարման կոճակ։
Նոր սարքը համատեղելի է Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ և, ամենայն հավանականությամբ, կհետաքրքրի հիմնականում նոութբուքեր և նեթբուքեր ունեցողներին։ Նորույթը կարժենա մոտավորապես 50 դոլար։












