Մարդիկ այժմ 15 տարով ավելի «մեծ» են թվում, քան իրենց ծնողները կամ պապերն այդ նույն տարիքում
«Հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են «European Journal of Preventive Cardiology» ամսագրում փաստում են, որ մենք ավելի հաճախ ենք տառապում բարձր ճնշումից, դիաբետից և ճարպակալումից, քան նախորդ սերունդները», - նշում է հոդվածի հեղինակը:
Այս հետազոտությունների համաձայն՝ մարդիկ այժմ այնքան հիվանդ են, որ նրանք 15 տարով ավելի «մեծ» են թվում, քան իրենց ծնողները կամ պապերը այդ նույն տարիքում:
Ինչո՞ւ մենք 30 տարեկանում 45 տարեկանի առողջություն ունենք: Մի՞թե մենք այնքան անառողջ ենք, որ 15 տարով ավելի մեծ ենք մեր ծնողներից այդ նույն հասակում, հարցադրում է անում DailyMail-ը:
25 տարիների ընթացքում հետազոտություններ կատարելով 6 հազար մարդկանց շրջանում, որոնց թվում եղել են 20, 30, 40 և 50 տարեկաններ, հեղինակները պարզել են, որ ավելի երիտասարդ սերնդի մոտ նկատվում են նյութափոխանակության ավելի շատ խանգարումներ:
Փորձերի վերջնական արդյունքում Հոլանդիայի Առողջապահության շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի գիտնականը, հայտնել է, որ երիտասարդ սերունդը «15 տարով մեծ է» իր ավագ սերնդից՝ նույն տարիքում։ Որպես օրինակ, գիտնականը նշել է, որ ճարպակալման հակվածությունը մեր ժամանակների 40 տարեկան մարդկանց մոտ նույն չափով է արտահայտվում, որքան ավելի ավագ սերնդի մոտ՝ 55 տարեկանում։
Նա նաև ավելացրել է, որ հետագա սերունդների առողջական վիճակն էլ ավելի ծանր է լինելու:










