Maserati-ն ցուցադրել է իր նոր Ghibli սեդանի լուսանկարները
Շանհայի ավտոսրահի բացման նախաշեմին իտալական լեգենդար Maserati մեքենաշինական ընկերությունը հրապարակել է իր նոր Ghibli սեդանի պաշտոնական լուսանկարները։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթը պետք չէ շփոթել օրիգինալ Maserati Ghibli կուպեի հետ, որն արտադրվել է 1966-73թթ. ընթացքում։ Նոր Maserati Ghibli-ն բիզնես դասի, 4-դռնանի սեդան է՝ վառ արտահայտված սպորտային շեշտադրումներով։
Maserati-ի ներկայացուցիչները չեն բացահայտել նորույթի տեխնիկական բնութագրի մանրամասները։ Սակայն նախատեսվում է, որ նորույթն արժանի մրցակցություն կապահովի 5-րդ սերնդի BMW, Mercedes E-Class և Audi A6 մեքենաների համար։



















