Twitter-ի նոր երաժշտական հավելվածը կներկայացվի այս շաբաթ
Աշխարհի խոշորագույն սոցկայքերից մեկը՝ Twitter-ը, նախատեսել է այս շաբաթ ներկայացնել իր նոր երաժշտական հավելվածը, հայտնում է allthingsd.com կայքը՝ վկայակոչելով նյութին մոտ կանգնած աղբյուրներին։
Հավելվածը հնարավորություն կտա սոցկայքի օգտատերերին iTunes-ի և Soundcloud-ի միջոցով երաժշտական տեսահոլովակներ դիտել։ Նշվում է նաև, որ նոր հավելվածը կներկայացվի Կալիֆոռնիայում կայանալիք ամենամյա «Քոուչելա» (Choachella) երաժշտական փառատոնի շրջանակներում, որին մասնակցում են երկրի լավագույն երաժիշտները։
Այլ տեղեկություններ հավելվածի մասին դեռևս հայտնի չեն, իսկ Twitter-ը հրաժարվել է մեկնաբանություններից։










