Facebook-սմարթֆոնը սպասված իրարանցումը չի առաջացրել Նյու Յորքում
Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի և թայվանական HTC ընկերության համատեղ արտադրած սմարթֆոնը, որն առավելապես ստեղծված է Facebook-ի օգտատերերի համար, երեկ ԱՄՆ-ում վաճառքի հանվելուց հետո որևէ իրարանցում չի առաջացրել գնորդների շրջանում։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, նորույթի ծրագրակազմը բացառապես ստեղծվել է սոցկայքի օգտատերերի համար։Բջջային կապի պրովայդեր AT&T-ի գրասենյակներում վաճառքի առաջին օրը հաճախորդների մեծ հոսք չի եղել։
«Այսօր եկել է ընդամենը մի քանի աղջիկ-դեռահաս, որոնք գնել են սմարթֆոնը»,- նշել է AT&T ներկայացուցիչներից մեկը։ Նա նաև նշել է, որ սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն այդքան էլ վատը չէ, թեև այն չի կարելի համեմատել շուկայում առկա ավելի թանկարժեք սմարթֆոնների կարողությունների հետ։ Հեռախոսի գինը բավական մատչելի է ՝ 99.99 դոլար։










