iPhone 5S-ի նոր ծառայությունը, պարզվում է, մատնահետքի արտապատկերման համար է

23:22 • 13.04.13

Շարունակելով Apple-ի և iPhone 5S-ի համատեղ մշակվող նոր ծառայության թեման՝ վերլուծաբանները, կարծես թե, նորից անդրադարձել են կենսաչափական սենսորի մասին խոսակցություններին: Այնպես որ, վերլուծաբան Քեթի Հյուբերտը, հավանաբար, իրավացի էր իր ենթադրությունների մեջ, թե որն է iPhone 5S-ի նոր ծառայությունը, գրում է iPhones.ru կայքը: Նա միայն սխալվել էր այն հարցում, թե որ ստեղնը կդառնա տարբերակիչ առանձհատկություն 5S-ի համար:


Այս անգամ կանխատեսումներ է արել «Topeka Capital Markets»-ի վերլուծաբան Բրայան Ուայթը: Ավելի վաղ արված նրա ենթադրությունները ծիծաղ էին առաջացնում և վերլուծաբանի մասնագիտության մասին անտեղի մեկնաբանությունների տեղիք էին տալիս: Սակայն այժմ նրա առաջարկած նոր սցենարը ավելի հավանական է թվում. հիմնվելով ասիական մատակարարների աղբյուրների վրա՝ Ուայթը խոսում է մատնահետքերը արտապատկերող սենսորի մասին, որը մտադրվում է ներմուծվել Home ստեղնի տակ iPhone 5S-ում: Հենց սա էլ, հավանաբար կլինի այն «սպառիչ» ծառայությունը, որի մասին նշում էր Քեթի Հյուբերտը:


Մատնահետքի սենսորը iPhone 5S-ում կարող է օգտագործվել ոչ միայն օգտատիրոջ նույնականացման համար, այլև բջջային վճարումներ կատարելու համար: Բջջային վճարումներ կատարելու դեպքում Apple-ը, հավանաբար, գումար կգանձի իրենց ծրագրերում այս ծառայությունը զարգացնողներից:
 

iPhone 5S-ի նոր ծառայությունը, պարզվում է, մատնահետքի արտապատկերման համար է