Աշխարհում միակ Lamborghini Pregunta վաճառքի է հանվել 2.1 մլն դոլարով (լուսանկարներ)

12:11 • 13.04.13

Սուպեր և հիպերքարերի սիրահարների համար, ովքեր պատրաստ են դրա դիմաց 6 նիշանոց գումար վճարել, ԱՄՆ-ում վաճառքի է հանվել աշխարհում միակ Lamborghini Pregunta-ն, որն արտադրվել է 1998թ.։
  

Ինչպես նշումէ LuxPlanet-ը, մեքենան ստեղծվել է 1 օրինակով և հանդիսանում է վերջին նմուշը, որը ստեղծվել է «անկախ» Lamborghini-ի կողմից՝ նախքան Audi-ի հսկողության տակ անցնելը։

 

Մեքենան 1998թ. ներկայացվել է Փարիզի ավտոսրահում, իսկ 1999թ.՝ Ժնևում՝ արժանանալով հաճախորդների և քննադատների հիացական արձագանքներին։ Այն «զինված է» 530 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որ կարողանում է 333 կմ/ժ առավելագույն արագություն զարգացնել։


Ներկայում մեքենան վաճառքի է հանվել classicdriver.com կայքում՝ 2.1 մլն դոլարով։ Ոլորտի մասնագետները նշում են, որ նման բարձր գինը արդարացված է մեքենայի էքսկլուզիվ դիզայնով և աշխարհում միակը լինելու առավելությամբ։

 
 

 

 
 
 
 
 
 
 
 


 

Աշխարհում միակ Lamborghini Pregunta վաճառքի է հանվել 2.1 մլն դոլարով (լուսանկարներ)