Microsoft-ն ավելի փոքր չափերի Surface պլանշետ կարտադրի՝ iPad mini-ի հետ մրցելու համար
Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերությունը ներկայում ստեղծում է Surface պլանշետի ավելի փոքր՝ 18 սմ անկյունագծով տարբերակը, որը նախատեսված է Apple-ի iPad mini –ին արժանի մրցակացություն ապահովելու համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին, նորույթը վաճառքի կհանվի այս տարվա վերջին՝ փորձելով իր տեղը զբաղեցնել iPad Mini-ի, Google Nexus 7-ի Amazon Kindle Fire-ի կողմից գրաված պլանշետային շուկայում։
Պարբերականն ընդգծում է, որ ի սկզբանե ավելի փոքր պլանշետների արտադրանքը ներառված չի եղել Microsoft ծրագրերի մեջ, սակայն ընկերությունն արագորեն գիտակցել է, որ պետք է իր պատասխանը տա ներկայում մեծ պահանջարկ վայելող փոքր պլանշետներին։










