«Վարդագույն աղմուկը» օգնում է ավելի լավ քնել. հետազոտություն

23:32 • 13.04.13

Մի շարք փոքրիկ փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ «թույլ էլեկտրականության» օգտագործման միջոցով հնարավոր է հանել ուղեղի լարվածությունը և խորը քուն ապահովել, ինչի արդյունքում լավանում է քնի որակը և մեծանում է քնում հիշելու ունակությունը: Սակայն նման հեռանկարային ձևը պետք է ընդունվի հասարակության կողմից, որովհետև գլխին էլեկտրոդների ամրանալու հետ կապված խնդիրը կառաջացնի բազմաթիվ քննադատություններ: Այս մասին գրում է inoСМИ.ru-ն՝ հղում կատարելով The Atlantic-ին:


Գերմանացի գիտնականները փորձին մասնակցելու էին կանչել 11 մարդ, որոնք պետք է «քնի լաբորատորիայում» 2 գիշեր անցկացնեին: Մի գիշերվա ընթացքում, երբ կամավորները մոտ էին խորը քնին, գիտնականները «վարդագույն աղմուկի» սպեկտորից ձայներ էին միացնում, որոնք հնչում էին քնածների ուղեղի ռիթմին համահունչ: Հաջորդ օրը ոչ մի ձայն չի օգտագործվել:


Բացի այդ, յուրաքանչյուր գիշեր մասնակիցներին քնելուց առաջ ցույց էին տալիս բառերի 120 զույգ: Առավոտյան գիտնականները ստուգում էին, թե քանի բառազույգ է հաջողվել հիշել մասնակիցներին:


Չնայած նրան, որ ձայները , հավանաբար, փորձարկվողների մոտ խոր քնի շրջան չեն առաջացրել, ինչպես ցույց են տվել էլեկտրոէնցեֆալոգրամմները, այնուամենայնիվ պարզվել է, որ «վարդագույն աղմուկը» խթանում էր խորը քնի շրջանի երկարանալուն և ուղեղի ակտիվության ալիքների ուժեղանալուն:


Դանդաղ ուղեղային ալիքները, որոնք բնութագրում են խոր քնի վիճակը, կապված են տեղեկությունների վերամշակման գործընթացի և հիշված տեղեկությունների դասակարգման հետ, և ինչպես կարելի էր ենթադրել, ամեն առավոտ, երբ գիտնականները նկատում էին նման ալիքների ուժեղացում, մասնակիցները հիշում էին ավելի շատ բառազույգեր:


Ձայնային կարգավորման մեթոդը փորձարկվել էր նաև նախկինում, սակայն ապարդյուն: Ըստ մասնագետների, այս դեպքի տարբերությունը կայանում էր նրանում, որ ձայները համահունչ էին ուղեղի ալիքների հետ: Եթե հաջողվի բարելավել այս մեթոդիկան, ապա այն կարելի է օգտագործել քնի լավացման համար, ինչպես նաև քնած վիճակում ուղեղի աշխատանքի ակտիվացման համար:

«Վարդագույն աղմուկը» օգնում է ավելի լավ քնել. հետազոտություն