Այսօր և մոտակա մի քանի օրը Երկիրը կծածկի հզոր արևային փոթորիկը
Այսօր և մոտակա մի քանի օրերի ընթացքում Երկիր մոլորակը կծածկի հզոր արևային փոթորիկը՝ վտանգելով էլեկտրական սարքավորումների բնականոն աշխատանքը և ազդելով մարդկանց ինքնազգացողության վրա։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, բրիտանացի գիտնական Կրիս Դեբիի կանխատեսման համաձայն, փոթորիկի գագաթնակետը կլինի շաբաթ օրվա գիշերային ժամերին՝ մասնավորապես 24։00-03։00 ընկած ժամանակահատվածում։
«Անցած հինգշաբթի Արևի վրա տեղի ունեցած հզոր ջերմամիջուկային ժայթքումից հետո շիկացած մատերիայի միլիարդավոր տոննաներ ներկայում անհավանական արագությամբ անցում են տիեզերքով։ Այդ զանգվածի մի մասը, որն ունի սեփական հզոր էլեկտրամագնիսական դաշտ, կխաչվի Երկրի մթնոլորտի վերին շերտերի և մագնիսական դաշտի հետ։ Արդյունքում երկնքում կառաջանա վառ լուսավորում, որը տեսանելի կլինի Եվրոպայի հյուսիսիային մասից»,-նշել է գիտնականը։










