Facebook-ի օգտատերերը կախվածություն ունեն ալկոհոլից և էմոցիոնալ անկայուն են. հետազոտություն
Անընդհատ սմարթֆոնի կոճակը սեղմող ձեռքը կարող է լինել նյարդային ջղաձգման նշան, իսկ սոցկայքերի թարմացումները ստուգելու անհաղթահարելի ցանկությունը նման է մոլագարության։ Գիտնականները պարզել են, թե ինչի հետ է կապված Facebook-ից կախվածությունը. առավել շատ սոցկայքերից կախված են տպավորվող մարդիկ և նրանք, ովքեր ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեն, գրում է Russia Today-ը։
Հետազոտության հեղինակ Ռասել Քլեյթոնի ուսումնասիրությանը մասնակցել են ամերիկացի ուսանողներ։ Ըստ հարցման արդյունքների՝ պարզվել է, որ հարբեցողները և նրանք, ովքեր հակված են անհանգստության, զգայական կերպով կախված են սոցկայքից։
Նման կերպ նրանք փորձում են հաղթահարել զգայական և սոցիալական պատնեշը և լավացնել շփումը շրջապատի մարդկանց հետ։ Ժամանակ առ ժամանակ մարիխուանա օգտագործող ուսանողների մոտ նման կախվածություն չի նկատվել։
Էմոցիոնալ անկայուն և անհանգիստ մարդիկ ավելի հակված են առցանց շփման, քան ընկերների հետ իրական հանդիպումներին. նրանք ամաչում են հանրությունից։ Ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեցողները դիտում են նորությունները՝ խմիչք օգտագործող ընկերների լուսանկարներ փնտրելու համար։










