Մարաթոն վազելու համար ճիշտ գեներ են հարկավոր. հետազոտություն

23:39 • 14.04.13

Մարաթոնը ժամանակին վազելու համար ճիշտ գեների կոմբինացիա է հարկավոր, գրում է Business Insider-ը՝ բրիտանական Լաֆբորոյի համալսարանի կենսաբանների հետազոտության հիման վրա:

 

Ըստ այդմ՝ գեների նման համադրություն ունեն մարդկանց միայն 4/5-րդը:
Վազորդների դեպքում խոսքն այնպիսի գեների մասին է, որոնք նրանց մարմնին թույլ կտան մեծ քանակությամբ թթվածին մատակարարել մկաններին, ինչը նրանց թույլ կտա ավելի արագ ու երկար վազել:


Իսկ նրանք, ում մոտ պակասում է գեների այդ հատուկ խումբը, երբեք չեն բարելավվի՝ որքան էլ պարապեն: Ավելին՝ որքան ավելի շատ տանջեն իրենք իրենց, այնքան ավելի վատ կարող են հանդես գալ:

 

Հենց գեներով է բացատրվում այն, թե ինչու օրինակ որոշ ավելի ծանրաքաշ վազորդներ կարող են ավելի նիհարներից ավելի երկար վազել:


Գիտնականները 100-ից ավելի գեներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են այն բանի համար, թե մարդու մարմինն ինչպես է արձագանքում օրգանիզմի մարզումներին: Ընդամենը 30 գեների միջոցով հնարավոր է կանխատեսել արդյոք այս կամ այն մարդը լավ վազորդ կլինի, թե ոչ: Ըստ այդմ՝ մարդկանց միայն 15 տոկոսն ունի գեներ, որոնք առավելագույն հնարավորություն են տալիս մարմնին արձագանքել մարզումներին:
 

Մարաթոն վազելու համար ճիշտ գեներ են հարկավոր. հետազոտություն