Ամերիկյան Հավայի նահանգում կկառուցվի աշխարհի ամենամեծ աստղադիտակը

08:20 • 14.04.13

Ամերիկյան Հավայի նահանգի իշխանությունները հավանություն են տվել Մանու Կեա աստղադիտարանի նոր տարրը կառուցելու ծրագրին: Ըստ նախագծի, հիմնական սարքը կդառնա «30 մետրանոց աստղադիտակը», հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով AP-ին:


Մասնագետները նրա բնութագրերը անվանում են «ծայրահեղ մեծ»: Աստղադիտակի հիմքում կլինի 30 մետր տրամագծով հայելի: Այն դասական հայելիներից կտարբերվի նրանով, որ կազմված կլինի 492 հատվածներից, որոնց ընդհանուր մակերեսը կկազմի 665 խորհանարդ մետր:


Ծրագրով զբաղվում են ԱՄՆ և Կանադայի համալսարանների գիտնականները, որոնք արդեն նշել են իրենց աշխատանքի նպատակները: Մասնավորապես նրանց հիմնական նպատակներն են սև նյութերի և սև էներգիայի հետքեր հայտնաբերելը, գալակտիկաների և աստղերի կատալոգիզացումը, ինչպես նաև էկզոտիկ մոլորակների որոնումը:
 

Ամերիկյան Հավայի նահանգում կկառուցվի աշխարհի ամենամեծ աստղադիտակը