Մարդու մարմինն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին գիտեինք՝ Google-ի շնորհիվ

21:08 • 15.04.13

Մարդիկ հայտնագործում են տեխնոլոգիաները, տեխնոլոգիաներն էլ վերահայտնագործում են մարդուն: Ահա թե ինչ է կատարվում, գրում է Business Insider-ը՝ հայտնելով, թե ինչու մարդու մարմինը՝ այնպիսին, ինչպիսին կար, այլևս չի լինի:


1,7 մլն տարի առաջ մարդը սկսեց աշխատանքային գործիք օգտագործել, սակայն մարդու ձեռքն «աշխատանքային» դարձավ 800 հազար տարի առաջ: Այդպես մարդու մարմինը էվոլյուցիայի ենթարկվեց՝ մարդու հայտնագործած տեխնոլոգիաներն ավելի լավ կիրառելու համար:


Նշվում է, որ «քարե գործիքների՝ ավելի մեծ տարածում գտնելու հետ նրանք, ովքեր համապատասխան բազկի կառուցվածք ունեին դրանք օգտագործելու համար, պիտի էվոլյուցիոն առավելություն ունենային ավելի թույլ բազուկով ցեղակիցներից»: Ինչ է դա նշանակում այսօրվա իրողությունների դեպքում:


Այն, որ նոր տեխնոլոգիաները՝ Internet, Google, դյուրակիր համակարգիչներ, iPhone և այլն, անխուսափելիորեն փոխելու են մեզ՝ որպես տեսակի՝ վերաձևելով մեր ուղեղն ու մարմինները:


Իրականում դա արդեն տեղի է ունենում: Նախևառաջ մարդն ու մարդկանց տեխնոլոգիական գրագիտությունն ու տնտեսական բարօրությունը անհերքելիորեն փոխկապակցված են մի պարբերաշրջանում, որում մեկը կատարելագործում է մյուսին:


Երկրորդը մեր ուղեղի վրա Google-ի ունեցած ազդեցությունն է: 2011-ին Science-ը հրապարակում էր արել, որի համաձայն՝ Google-ից օգտվող մարդիկ սկսում են ավելի վատ հիշել որոշ բաներ: Շատերի համար դա նշանակում է, որ Google-ը մեզ ավելի հիմար է դարձնում:


Իրականում, սակայն, դա նշանակում էր, որ մարդիկ պարզապես տարբեր ձևերով հիշել են սովորել: Մարդիկ ավելի քիչ ինֆորմացիա են հիշում, իսկ փոխարենը կարողանում են հիշել, թե որտեղ կարող են գտնել այն ինֆորմացիան, որը մոռացել են: Այս կերպ մեր ուղեղը արագորեն ադապտացվում է աշխարհին, որում մենք կարող ենք ինֆորմացիան պահ տալ ու գտնել կենտրոնացված ուղեղում:

 

Ապշելու է, որ մեր ձեռքից 900.000 տարի է պահանջվել ֆիզիկական գործիքներին վարժվելու համար: Իսկ Google-ը հայտնագործվել է մոտ 20 տարի առաջ և դա արդեն իսկ վերաձևում է մեր մարմինը:


Պատկերացրեք, թե ինչպես կգործեն մարդու մարմինն ու ուղեղը ևս 20 տարիներից, որոնց ընթացքում համակարգիչները մարդու կողքին են կամ սերունդներով նրա մարմնի մեջ՝ ապահովելով մշտական կապ միմյանց և աշխարհի ամբողջ ինֆորմացիայի հետ:

 

Իսկ հիմա պատկերացրեք, թե այդ ամենն ինչպես կազդի մարմնի և ուղեղի վրա 100 կամ 100.000 տարուց: Մարդու մարմինը՝ այնպիսին, ինչպիսին հայտնի է այսօր, այլևս չի լինի:
 

Մարդու մարմինն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին գիտեինք՝ Google-ի շնորհիվ