ԱՄՆ-ում բիոինժեներային տեխնոլոգիայով երիկամը հաջողությամբ փոխպատվաստվել է առնետին

00:11 • 15.04.13

ԱՄՆ-ում բիոինժեներային տեխնոլոգիաների միջոցով ստեղծել են ամբողջովին գործող երիկամ և այն բարեհաջող փոխպատվաստել են առնետին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հետազոտողները որպես հիմք են վերցրել առնետի երիկամը՝ վերացնելով նրանում գործող բջիջները: Կառուցվածքը նրանք լցրել են երիկամային բջիջներով, որոնք վերցվել են նորածին առնետներից: Դրա հետ մեկտեղ գիտնականներն օգտագործել են դոնորների արյունատար անոթների երեսպատման բջիջները:


Ըստ գիտնականների, երիկամի ստեղծման գործընթացը տևում է 3-5 օր:


Եթե այս տեխնոլոգիան հաջող լինի նաև մարդկանց համար, ապա բացառված չէ, որ ապագայում հնարավոր կլինի հրաժարվել դոնորային օրգաններից:
 

ԱՄՆ-ում բիոինժեներային տեխնոլոգիայով երիկամը հաջողությամբ փոխպատվաստվել է առնետին