Google-ը և Yahoo!-ն աջակցել են օգտատերերի տվյալներին իշխանությունների հասանելիության մասին օրենքին
TechNet առևտրային ասոցիացիան, որը ներկայացնում է Google, Yahoo!, Microsoft և այլ ընկերություններ, աջակցել է Cyber Intelligence Sharing and Protection Act (CISPA) օրինագծին, որը թույլ է տալիս ամերիկյան իշխանություններին հասանելիություն ստանալ օգտատերերի տվյալներին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Hill-ին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովին ուղղված նամակում TechNet-ի ղեկավար Ռեյ Ռեմսին ասում է, որ օրինագիծը համապատասխանում է կիբեռսպառնալիքների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ ընկերությունների և կառավարության պահանջներին։
Ընդ որում՝ Ռեմսին ընդգծել է, որ առևտրային ասոցիացիան հույս ունի, որ իշխանությունները հետագայում ևս կզբաղվեն օգտատերերի անձնական տվյալների ոլորտի վերահսկմամբ։
Հետախուզության հարցերով հանձնաժողովը հաստատել է օրինագիծը 2013թ. ապրիլին։ Այս շաբաթ սպասվում է քվեարկություն Ներկայացուցիչների պալատում։ Այնուհետև օրինագիծը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։










