Աշխարհի խոշորագույն օպտիկական հեռադիտակը կկառուցվի Հավայան կղզիներում
Կալիֆոռնիայի և Կանադայի համալսարանները պատրաստվում են Հավայան կղզիների Մանուա Կեա հրաբխի վրա կառուցել աշխարհի ամենամեծ օպտիկական հեռադիտակը, որն աստղագետներին հնարավորություն կտա 13 մլրդ լուսային տարի հեռուն տեսնել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, հեռադիտակը կունենա 30 մ բարձրություն։ Բացի այդ, նորույթի միջոցով հնարավոր կլինի հետևել աստղերի և մոլորակների կազմավորման անչափ բարդ և հետաքրքիր գործընթացին։
Նախատեսվում է, որ նոր հեռադիտակի կառուցման համար կպահանջվի մոտ 1 մլրդ դոլար։ Մասնագետները նշում են, որ դրա շնորհիվ տիեզերական մարմինները 3 անգամ ավելի պարզ կերևան, քան ներկայում օգտագործվող հեռադիտակների շնորհիվ։










