Սմարթֆոնների նոր հավելվածը հնարավորություն է տալիս ուսումնասիրել «Կամասուտրան» 3D ձևաչափով
Էրոտիկ բնույթի հնդկական հանրահայտ «Կամասուտրա» գիրքը փորձում է 21-րդ դարին և նորարարական տեխնոլոգիաներին համընթաց քայլել։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սմարթֆոնների համար հատուկ հավելված է ստեղծվել, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ուսումնասիրել գիրքը բոլորովին նոր՝ 3D ձևաչափով։
Տեխնոլոգիաների շնորհիվ հնագույն հնդկական նկարազարդումները վերածվել են հոլոգրամների, որոնք կարելի է հստակ տեսնել սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր նկար կարելի է դիտել տարբեր անկյուններից՝ տվյալ դիրքի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար։
Kama Xcitra անվանումը ստացած հավելվածն անվճար է և կարելի է ձեռք բերել Amazon-ի առցանց խանութում։ Ցանկության դեպքում հնարավոր է փոխել մոդելների մազերի գույնը, կառուցվածքի ձևն ու նաև երաժշտություն ավելացնել։ Բացի այդ, որոշակի փոփոխության է ենթարկվել նաև սանսկրիտով 2 հազար տարի առաջ գրված տեքստը։










