Ամենաթանկ iPhone 5-ը գնահատվել է 17 մլն դոլար (լուսանկարներ)
Աշխարհի ամենաթանկ iPhone 5 սմարթֆոնը պատրաստվել է Մեծ Բրիտանիայում, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով tengrinews.kz-ին։
Ոսկուց և ադամանդներից պատրաստված iPhone 5 Black Diamond-ը ստեղծվել է դիզայներ Ստյուարտ Հյուզի կողմից։ Սմարթֆոնի պատրաստման համար ծախսվել է 9 շաբաթ։
Սմարթֆոնի պատյանը պատրաստված է 24-կարատանոց ոսկուց և զարդարված է 600 սպիտակ ադամանդներով, որոնցից 53-ը կազմում են Apple-ի լոգոն՝ հեռախոսի հետևի մասում։ Home կոճակի փոխարեն տեղադրված է 26-կարատանոց սև ադամանդ։
iPhone 5 Black Diamond-ը պատրաստվել է չինացի գործարարի պատվերով, ում անունը չի նշվում։ Սև ադամանդը տրամադրել է հենց պատվիրատուն։ Թանկարժեք քարը երկար տարիներ պատկանել է նրա ընտանիքին։
Նման սմարթֆոնը գնահատվում է 17.8 մլն դոլար։













