Գիտնականները պարզել են, որ մշտապես կարճ հաղորդագրություններ ուղարկելը մարդկանց դարձնում է ավելի նեղմիտ

08:22 • 15.04.13

Կանադացի գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ չափազանց շատ կարճ հաղորդագրություններ ուղարկելը մարդկանց դարձնում է ավելի նեղմիտ, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Կանադական Վիննիպեգի համալսարանի հետազոտողները հարցում են անկացրել հոգեբանության ֆակուլտետի 1 կուրսի շուրջ 2.000 ուսանողների:


Գիտնականները հետազոտության հիմք են վերցրել այն պնդումը, որ այն մարդիկ, ովքեր կարճ հաղորդագրություններ են թողնում Twitter-ում և շատ SMS են գրում, սահմանափակ են մտածում: Դրա համար անհրաժեշտ է ավելի արագ մտածել, սակայն ոչ խորը, ինչը հանգեցնում է մակերեսային եզրակացությունների:


3 տարիների ընթացքում հետազոտողները հարցում են անցկացրել համալսարանի ուսանողների շրջանում՝ պարզելով և համեմատելով նրանց սովորությունները, բնավորությունները և կյանքի նպատակները: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացությանը, որ այն դեռահասները, ովքեր օրական 100-ից ավել կարճ հաղորդագրություն են գրում, ավելի քիչ և նեղ են մտածում, քան նրանք, ովքեր շատ SMS-ներ չեն ուղարկում: Ի լրումն, պարզվել է, որ հաղորդագրությունների միջոցով շփվողների համար այդքան էլ կարևոր չեն եղել բարոյական և էթիկական սկզբունքները:


 

 

 

Գիտնականները պարզել են, որ մշտապես կարճ հաղորդագրություններ ուղարկելը մարդկանց դարձնում է ավելի նեղմիտ