Buggatti-ի բաց տանիքով մեքենան՝ Veyron 16.4 Grand Sport Vitesse-ը արագության ռեկորդ է սահմանել

21:51 • 16.04.13

Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse ավտոմեքենան նոր ռեկորդ է սահմանել՝ դառնալով բաց տանիքով ամենաարագ մեքենան, գրում է РБК-ն:


Գերմանիայում գտնվող փորձադաշտում մեքենան հասել է 404.84 կմ/ժ արագության, ինչը հաստատում են գերմանական Տեխնիկական վերահսկման և հավաստագրման կազմակերպության անկախ մասնագետները:

 

 

Մեքենայի ղեկին էր չինացի մրցավազորդ Էնթոնի Լյուն: Մարզիկը խոստովանել է, որ նույնիսկ այդքան բարձր արագության պայմաններում երթևեկելը հարմարավետ էր: 

 

Grand Sport Vitesse մոդելը վաճառքի էր հանվել անցյալ տարվա գարնանը: Այն զինված է 8 լիտրանոց W12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 1.200 ձիաուժ: 

 


Այս Bugatti Veyron Grand Sport Vitesse-ը կարտադրվի սահմանափակ քանակով՝ ընդամենը 8 մեքենա: Մեքենայի գինը կկազմի մոտավորապես 2.6 միլիոն դոլար:

 

Buggatti-ի բաց տանիքով մեքենան՝ Veyron 16.4 Grand Sport Vitesse-ը արագության ռեկորդ է սահմանել