Citroën-ը ցուցադրել է իր նոր DS Wild Rubis քրոսովերը (լուսանկարներ)
Ֆրանսիական Citroën մեքենաշինական ընկերությունը, չսպասելով Շանհայի ավտոսրահի ապրիլի 21-ին կայանալիք մեկնարկին, գաղտնազերծել է իր նոր DS Wild Rubis քրոսովերը, գրում է LuxPlanet-ը։
Նորույթի ստեղծման շրջանակներում Citroën-ի դիզայներները փորձել են համադրել արտաճանապարհային մեքենայի կոպտությունն ընկերության նրբաճաշակ դիզայներական փիլիսոփայության հետ։
Մոդելն ունի 4.7 մ երկարություն, 1.95 մ լայնություն և 1.59 մ բարձրություն։ Մեքենայի տեխնիկական բնութագիրը դեռևս չի բացահայտվել, սակայն Շանհայի ավտոսրահի մեկնարկից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Ըստ տարբեր աղբյուրների՝ DS Wild Rubis քրոսովերը կհամալրվի 240 ձիաուժ հզորությամբ հիբրիդային շարժիչով։



















