Facebook-ը գրավում է հարբեցողներին ու անհանգիստ մարդկանց. հետազոտություն
Ամերիկացի հետազոտող Ռասել Քյելթոնն ուսումնասիրություն է անցկացրել, ինչի արդյունքում հանգել է հետևյալ եզրակացության. Facebook սոցկայքից կախվածություն ունենում են ալկոհոլի նկատմամբ հակվածություն ունեցող և իրենց էությամբ անհանգիստ մարդիկ։
Ինչպես նշում է Вести-ն, Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցկայքն է և ունի ավելի քան 1 մլրդ օգտատեր, որոնց շարքում քիչ չեն այնպիսինները, ովքեր չափից ավելի ակտիվ են դրանից օգտվում։ Քլեյթոնին իր ուսումնասիրության շրջանակներում հաջողվել է պարզել, որ ամեն ինչից զատ Facebook-ը դրդում է օգտատերերին նաև ալկոհոլային խմիչքների օգտագործմանը։
CNET կայքն իր հերթին ընդգծում է, որ Քլեյթոնը հարցում է անցկացրել տարբեր քոլեջների 225 ուսանողների շրջանում, որոնց խնդրել է գնահատել իրենց միայնության, անհանգստության զգացողությունների, ինչպես նաև ալկոհոլի և մարիխուանայի օգտագործման փորձի մակարդակը՝ միևնույն ժամանակ խոսելով Facebook-ից իրենց կախվածության մասին։ Պարզվել է, որ անհանգիստ և ալկոհոլը չարաշահող մարդիկ ավելի «հավատարիմ» են այս սոցկայքին։










