Foxconn-ն ավելացնում է հաստիքները՝ նոր iPhone-ի թողարկմանն ընդառաջ

10:43 • 16.04.13

Apple ընկերության համար բաղադրիչների հիմնական մատակարար Foxconn ընկերությունը շտապ ավելացնում է հաստիքները, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Ըստ The Wall Street Journal-ի տվյալների՝ ընկերությունը պատրաստվում է iPhone-ի նոր մոդելի թողարկմանը, որը սպասվում է այս ամառ։ Վերջերս Foxconn-ը դադարեցրել էր նոր աշխատակիցների ընդունումը, սակայն այժմ հայտարարվել է մոտ 10 հազ. աշխատակցի ընդունման մասին։

 

Փետրվարին արդեն աշխատակիցներ էին ընդունվել Չինաստանի արևելյան մասում գտնվող Չժենչժոուի գործարանում աշխատելու համար, սակայն գործընթացը կանգնեցվել էր։

 

Նախորդ ամսվա ընթացքում ևս ընդունվել են աշխատակիցներ, ովքեր կաշխատեն ինչպես նոր, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մոդելների հավաքման վրա, քանի որ Apple պահանջել է ավելացնել արտադրության ծավալները։
 

Foxconn-ն ավելացնում է հաստիքները՝ նոր iPhone-ի թողարկմանն ընդառաջ