Google Glass-ի արտադրությունը սկսվել է

18:42 • 16.04.13

Աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում բազմիցս քննարկված Google Glass ֆուտուրիստիկ ակնոցների նախագծման աշխատանքներն ավարտվել են և սկսվել է դրանց արտադրությունը։ Այս մասին տեղեկացնում է independent.ie կայքը՝ ընդգծելով, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Google ընկերությունը։

 

Նորույթի տեխնիկական բնութագրի վերաբերյալ հայտնի են դարձել հավելյալ մանրամասներ։ Այսպիսով՝ այն կունենա ամբողջ օրը չսպառվող մարտկոց, ինչպես նաև ներկառուցված 5 մեգապիքսելանոց տեսախցիկ։

 

Ընկերությունն ընդգծել է, որ ակնոցները դեռևս զանգվածային վաճառքի չեն հանվի, միայն նախապես պատվիրած մարդիկ կստանան իրենց օրինակները։

 

Google Glass-ը միացված կլինի համացանցին և լրացուցիչ տեղեկություն կտա օգտատիրոջը շրջապատող աշխարհի վերաբերյալ։ Այն կկառավարվի ձայնային հրահանգների միջոցով։ Այս կապակցությամբ Google-ն նոր տեսանյութ է պատրաստել՝ բացահայտելով ակնոցների տեխնիկական հնարավորություների մասին նոր մանրամասներ։
 

 

Google Glass-ի արտադրությունը սկսվել է