Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից անհատական համակարգիչների վաճառքով
Չինաստանը 2012-ին դարձել է համաշխարհային առաջատար անհատական համակարգիչների վաճառքի ցուցանիշով, հայտնում է Gazeta-ն՝ IHS iSuppli ուսումնասիրության հիման վրա:
Այդ կարգավիճակում Չինաստանը փոխարինել է բազմամյա առաջատար ԱՄՆ-ին:
2012-ին Չինաստանում 69 մլն անհատական համակարգիչ է իրացվել՝ 3 մլն-ով ավելի, քան ԱՄՆ-ում:
Անհատական համակարգիչների նման պահանջարկը պայմանավորված է Չինաստանի գյուղական բնակչության պահանջներով, որը նոութբուքեր և առավել ևս պլանշետներ չի օգտագործում: Առաջիկայում վիճակը սակայն կարող է փոխվել:










