Վերստեղծվել է ինտերնետի պատմության առաջին կայքը
Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN), որտեղ ուղիղ 20 տարի առաջ ի հայտ է եկել www-ն՝ համացանցը, որոշել է վերստեղծել ինտերնետի պատմության ամենաառաջին վեբ-կայքը. հայտնում Gazeta-ն:
Կայքը մատչելի է հտևյալ հղումով՝ Info.cern.ch:
Սա «ամենահին կայքի» կրկնօրինակն է, բնօրինակն, իհարկե, արդեն գոյություն չունի, տարիների ընթացքում տասնյակ անգամ փոփոխվել է:
1993-ի ապրիլին W3-ը (այն ժամանակ այդպես էր կոչվում www-ն) առաջին անգամ ներկայացվեց հանրությանը: Ինտերնետի «հայրն» է համարվում Թիմ Բերներս-Լին: Ցանցը հայտնվել է 1989-ին, իսկ 93-ն մատչելի է դարձել հանրությանը:










