NASA-ն հրապարակել է Սատուրնի հյուսիսային բևեռի հզոր մրրկահողմի՝ տիեզերանավից արված տպավորիչ լուսանկարները

23:04 • 30.04.13

Մրրիկը, որի ուժգնությունը 20 անգամ գերազանցել է Ատլանտիկ Օվկիանոսում 2012-ին տեղի ունեցած Hurricane Sandy փոթորկին, զարմացրել է NASA-ի գիտնականներին և կարող է օգնել պատկերացնելու, թե ինչպես են ձևավորվում երկրային փոթորիկները, տեղեկացնում է Russia Today-ը:

 

Cassini տիեզերանավի անձնակազմը սպասել է 7 տարի, որպեսզի կարողանա բարենպաստ լույսի ներքո մոտ տարածությունից դիտարկել Սատուրնի հյուսիսային բևեռում խորհրդավոր մրրկահողմը: Վեցանկյունի տեսք ունեցող այս երևույթն իր տրամագծով երկու անգամ գերազանցում է Երկիր մոլորակին: NASA-ի գիտնականների պարզաբանումներով՝ այն շատ նման է երկրային փոթորկի:

 

Սատուրնի մրրիկը պտտվում է չորս անգամ ավելի արագ, քան Երկրի վրա տեղի ունեցող փոթորիկը և, ինչպես գիտնականները կարծում են, այն արդեն մոլորակի բևեռում է գտնվում տարիներ շարունակ:


Գիտնականները զարմացած են, քանի որ Սատուրնի վրա օվկիանոսներ չկան, որը կարող էր մրրկահողմի պատճառ դառնալ. նրանք ենթադրում են, որ հավանաբար փոթորկի առաջացման համար կա այլ աղբյուր: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Տեխնոլոգիայի ինստիտուտի մասնագետներից մեկը, ով գտնվել է Cassini տիեզերանավում:

 

  


 

 

NASA-ն հրապարակել է Սատուրնի հյուսիսային բևեռի հզոր մրրկահողմի՝ տիեզերանավից արված տպավորիչ լուսանկարները