Բջջային հավելվածների միջոցով ուղարկված հաղորդագրություններն առաջին անգամ գերազանցել են SMS-ներին

18:43 • 30.04.13

Կարճ հաղորդագրությունների փոխանակման հավելվածների, այդ թվում՝ Whatsapp-ի, Apple-ի iMessage-ի ու BlackBerry-ի Messenger-ի միջոցով ուղարկված հաղորդագրությունների թիվն առաջին անգամ գերազանցել է տեքստային հաղորդագրություններին, հայտնում է Daily Mail-ը՝ նկատելով, որ վերջինիս դարաշրջանն, ըստ ամենայնի, ավարտված է։ 

 

Financial Times-ի պատվերով անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ 2012թ. ընթացքում ամբողջ աշխարհում 19 մլրդ հաղորդագրություն է ուղարկվել հավելվածների միջոցով, իսկ SMS հաղորդագրությունների թիվը կազմել է 17.6 մլրդ։

 

Արդյունքում բջջային օպերատորները կրել են 25 մլրդ դոլարի վնաս, իսկ ընթացիկ տարում հավելվածների միջոցով կստանան 34 մլրդ դոլարի եկամուտ։


 

Բջջային հավելվածների միջոցով ուղարկված հաղորդագրություններն առաջին անգամ գերազանցել են SMS-ներին