Apple-ի նոր գրասենյակն ունի իր նմանակը Մոսկվայում (լուսանկարներ)

20:29 • 01.05.13

Apple ընկերության գրասենյակի նախագծողներն առաջինները չեն շրջանաձև ճարտարապետության նախագծման ասպարեզում. 5 մլրդ դոլար արժողությամբ այս շինության խորհրդային նմանակը նրանից մեծ է 35 տարով, գրում է RBK-ն: 

 

 

 

Մոսկվայում գտնվող այս անսովոր շենքը նման է Apple-ի՝ Սիլիկոնե հովտում գտնվող ճարտարապետական հորինվածքին: 9 հարկանի օղակաձև շինությունը, որն ունի 26 մուտք և 936 բնակարան, կառուցվել է 1972թ.: Այս շինության  ներքին բակը ֆուտբոլի դաշտի չափ է: Հետաքրքրական է, որ այն կառուցվել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային ճարտարապետության մեջ գերիշխում էր մինիմալիզմը: 

 

 

 


Իսկ ահա Apple-ի օղակաձև շենքն անընդմեջ համալրվում է նոր դետալներով: Օրինակ, վերջերս նախագծում ավելացել են հեծանիվների և հետիոտն քայլուղիների համար նախատեսված կանաչապատ  տարածքներ:

 


 


 

Apple-ի նոր գրասենյակն ունի իր նմանակը Մոսկվայում (լուսանկարներ)