Աշխարհի ամենափոքր ֆիլմը. մուլտֆիլմ՝ ստեղծված մոլեկուլներից (տեսանյութ)

22:26 • 01.05.13

Ստացվել է աշխարհի ամենափոքր ֆիլմը՝ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծված է անհատական մոլեկուլներից, հայտնում է Daily Mail-ը: Դա հեղինակել են IBM-ի մասնագետները:


Ածխաթթվի մոլեկուլները պարբերաբար վերադասավորվում են՝ ցույց տալու համար պարող, գնդակ նետող և բատուտի վրա ցատկոտող տղայի:


Յուրաքանչյուր կադրը 45 x 26 նանոմետր է, մեկ մատնաչափում 25 մլն նանոմետր է:


Այս տեխնիկան կարող է օգտագործվել հաջորդ սերնդի կոշտ սկավառակները ստեղծելու համար: Այս առիթով Wall Street Journal-ը նկատում է, որ այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ փոքր ծավալում կարելի է ինֆորմացիա տեղավորել: 

 


 

Աշխարհի ամենափոքր ֆիլմը. մուլտֆիլմ՝ ստեղծված մոլեկուլներից (տեսանյութ)