Փարիզում ներկայացվել է Bugatti Veyron բացառիկ ճենապակյա սուպերքարը (տեսանյութ)

14:46 • 01.05.13

Փարիզի Plaza Athenee հեղինակավոր հյուրանոցում ներկայացվել է 2.5 մլն դոլար արժողությամբ բացառիկ մի մեքենա՝ ճենապակյա Bugatti Veyron L’Or Blanc սուպերմեքենան, հայտնում է Luxlux.net-ը։

 

Եթե նախկինում այս մեքենան ներկայացվել էր միայն որպես կոնցեպտ, ապա այժմ այն կիրառվում է որպես լիարժեք մեքենա։
Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ այն ձեռք է բերել հարուստ ասիացի գործարարներից մեկը, սակայն նրա ինքնությունը պարզել չի հաջողվել։

 

Մեքենան ներկված է սպիտակ-կապույտ գույներով. այն ստեղծվել է լեգենդար Bugatti մեքենաշինական ընկերության 100-ամյակի առիթով։ Բացի հմուտ ինժեներներից, մեքենայի ստեղծման վրա աշխատել են Konigliche Porzellan-Manufaktur ճենապակու գործարանի մասնագետները։

 

Bugatti Veyron L’Or Blanc-ը սովորական Bugatti Veyron-ից տարբերվում է միայն ճենապակյա «ծածկով»։ Այն ունի 16 գլանանի, 8 լ տարողությամբ, 1001 ձիաուժ հզորությամբ W-աձև շարժիչ։ 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար մեքենայից պահանջվում է 2.5 վայրկյան, իսկ առավելագույն զարգացրած արագությունը 407կմ/ժ է։


 

Փարիզում ներկայացվել է Bugatti Veyron բացառիկ ճենապակյա սուպերքարը (տեսանյութ)