Google-ն ապտակ է հասցրել Android-ի օգտատերերին՝ Now-ն գործարկելով iOS համակարգում

00:26 • 01.05.13

Google Now-ն առաջին անգամ հասանելի է դարձել Apple սարքերի համար: Ծրագիրն առանց որոնողական հարցման հաղորդում է եղանակի, խցանումների և այլ տեղեկությունների մասին: Տվյալները թարմացվում են «Որոնում Google-ում» հավելվածը թարմացնելու դեպքում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Նախկինում հավելվածը հասանելի էր 4.1 տարբերակից ոչ ցածր Android համակարգերի համար, որը հասանելի էր մոտ 150 միլիոն մարդու մոտ միայն: Դա կազմում է Google-ի համակարգը օգտագործողների միայն քառորդ մասը: Ակնհայտ է, որ ծրագրի հայտնվելը AppStore-ում նպատակ ունի ընդլայնել հավանական լսարանը: Հավելվածը կարող է ներբեռնել ցանկացած Apple օգտատեր, ով ունի iOS 5 կամ բարձր օպերացիոն համակարգ: Արևմտյան պարբերականներն այս քայլը անվանել են «Android-ի օգտատերերին հասցված ապտակ»:

 



 

Google-ն ապտակ է հասցրել Android-ի օգտատերերին՝ Now-ն գործարկելով iOS համակարգում