Ներկայացվել է Google Glass-ի օգտագործման համար առաջին ուսուցողական տեսանյութը

15:43 • 01.05.13

Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է մի տեսանյութ, որը գործնականում բացատրում է, թե ինչպես է հարկավոր օգտագործել հեղափոխական Google Glass ակնոցները։ Ինչպես նշում է The Telegraph-ը, տեսանյութից պարզ է դառնում թաչփադից (հպումային կառավարում) և ժամանակագրությունից (timeline) օգտվելու, ինչպես նաև նկարներով կիսվելու ձևը։

 

Մինչև ընթացիկ տարվա վերջ վաճառքի հանվելիք ակնոցներն ունեն մարտկոց, փոքրիկ համակարգիչ, տեսախցիկ և կապված են համացանցի հետ։ Դրանց միջոցով կարելի է տեսազանգեր կատարել, թարգմանել, քարտեզներ ուսումնասիրել։

 

Կրելի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս տեսանկարահանել, լուսանկարահանել, մի խոսքով՝ արխիվացնել այն ամենը, ինչ տեսնում է օգտատերը։

 

Ներկայացվել է Google Glass-ի օգտագործման համար առաջին ուսուցողական տեսանյութը