Նոր հավելյալ սարքն iPad-ը և iPhone-ը վերածում է մանրադիտակի

08:21 • 01.05.13

Ամերիկյան ընկերությունը ստեղծել է ProScope Micro Mobile սարքը, որի կիրառմամբ iPad-ով կամ iPhone-ով կարելի է ուսումնասիրել միկրոաշխարհը, հայտնում է Russia Today-ը:


Սարքն իրենից ներկայացնում է iPad-ի, iPhone-ի և iPod touch-ի համար նախատեսված հավելյալ գործիք, որն ամերիկյան Bodelin օպտիկական սարքեր մշակող ընկերության արտադրանքն է:

 

ProScope-ը կցվում է նշված սարքերի հետևի տեսախցիկին: Այն խոշորացնում է 20-80-անգամ և ունի տասնյակ լուսադիոդներ, որոնք թույլ են տալիս պատկերները էկրանին ցույց տալ բարձր կետայնությամբ։ 

 

Սարքն ունի սեփական մարտկոցը, որը լիցքավորվում է USB-ից և ակտիվ ռեժիմում աշխատում է մինչև 5 ժամ:


 

 

Նոր հավելյալ սարքն iPad-ը և iPhone-ը վերածում է մանրադիտակի