Yahoo!-ն մտափոխվել է Dailymotion տեսահոսթինգը գնելու հարցում

08:58 • 01.05.13

Ամերիկյան Yahoo! ինտերնետ կորպորացիան հրաժարվել է Dailymotion տեսահոսթինգը ձեռք բերելու գաղափարից, քանի որ France Telecom-Orange ընկերությունը չի ցանկացել Dailymotion-ի բաժնետոմսերի 75%-ը զիջել Yahoo!-ին։

 

Ինչպես տեղեկացնում է Газета-ն, բանակցությունների վերջում Yahoo!-ին առաջարկվել է ձեռք բերել բաժնետոմսերի 50%-ը, սակայն դա չի գոհացրել ամերիկյան կողմին։ Dailymotion-ի գնումը կարող էր դառնալ Yahoo!-ի խոշորագույն գործարքը Մարիսա Մայերի ՝ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելուց ի վեր։ Այն կօգներ Yahoo!-ին ավելացնել իր ներկայությունը եվրոպական ու ասիական շուկաներում։

 

Dailymotion-ն ամեն ամիս ունի 116 մլն հաճախորդ, ինչի շնորհիվ տեսահոսթինգների շարքում այն զբաղեցնում է 12-րդ տեղը։
 

Yahoo!-ն մտափոխվել է Dailymotion տեսահոսթինգը գնելու հարցում